
Սերբիայի վարչապետը հերքել է «Հարավային հոսքի» աշխատանքների կասեցման մասին տեղեկատվությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիայում «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են պլանի համաձայն:
Այս մասին Բելգրադում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ հերքելով Սերբիայի փոխվարչապետ Զորան Միխայլովիչի տարածած այն տեղեկատվությունը, թե Սերբիան կասեցրել է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը.
«Նմանատիպ որոշումներ ընդունում է կառավարությունը, մինչդեռ կառավարության նիստ չի գումարվել: Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է պլանավորվածին համաձայն: Եթե լինեն ինչ-ինչ փոփոխություններ, ապա կառավարությունը որոշում կընդունի, և դուք կիրազեկվեք այդ մասին»: