Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար կհատկացնի ավելի քան 60 միլիոն դոլար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը պլանավորում է Ուկրաինային հատկացնել 48 միլիոն դոլար` որպես պաշտպանունակության ուժեղացման հավելյալ օգնություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Ընդգծվում է, որ այդ միջոցները հատկացվելու են Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին ավելի քան 60 միլիոն դոլարի ֆինանսական օգնության հատկացման շրջանակներում: Դրա մեծ մասը բաժին կընկնի Ուկրաինային, Մոլդովան կստանա 8 միլիոն դոլար, իսկ Վրաստանը` 5 միլիոն դոլար:

Միջոցների հատկացումը պետք է հաստատվի ԱՄՆ կոնգրեսի կողմից: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալությունից հետո պաշտոնական հանդիպում էր անցկացրել Բայդենի հետ և քննարկել էր Կիևի ու Վաշինգտոնի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս