Բաժիններ՝

Պուտինը «բարի ախորժակ» է ցանկացել G7-ի երկրների ղեկավարներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ G7-ի երկրները համաշխարհային խնդիրները քննարկում են առանց իր մասնակցության: Պուտինը պատասխանել է. «Ցանկանում եմ բարի ախորժակ մաղթել նրանց»:

Ֆրանսիայում են հավաքվել երկու տասնյակ երկրների ղեկավարներ՝ մասնակցելու համար Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի տոնական միջոցառումներին: Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանումը մեկնարկել է 1944 թվականի հունիսի 6-ին և դարձել է խոշորագույնը դեսանտային օպերացիաների պատմության մեջ:

Պուտինը պլանավորել է այցի ընթացքում բանակցություններ վարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ավելի վաղ չէր բացառվել, որ Պուտինը կարող է շփվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս