Բաժիններ՝

Իտալական ոստիկանությունը կալանավորել է սիցիլիական Cosa Nostra-ի ավելի քան 30 ներկայացուցչի

EFE լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալական ոստիկանությունն այսօր կալանավորել է սիցիլիական Cosa Nostra հանցավոր կազմակերպության 31 ներկայացուցչի: Նրանք մեղադրվել են սպանությունների, մարդկանց առևանգելու, դրամաշորթության ու ապօրինի ճանապարհով զենք պահելու մեջ:

Նրանց կալանավորման հատուկ գործողությանը մասնակցել է 500 ոստիկան, ինչը վերաբերում է նաև Բագերիա վայրին, որը վաղուց սիրելի է դարձել իտալացի մաֆիոզիների համար: Ընդգծվում է, որ այսօրվա հատուկ գործողությունը վերջին շրջանում սիցիլիական մաֆիայի դեմ ձեռնարկված ամենամասշտաբային գործողություններից մեկն է:

Հայտնի է, որ սիցիլիական Cosa Nostra-ն հանդիսանում է իտալացի մաֆիոզիների 4 հայտնի կառույցներից մեկը՝ Նեապոլի Camorra-ի, Կալաբրիայի Ndrangheta-ի ու Ապուլիայի Sakra Korona Unita-ի հետ միասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30