
Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ կանցկացվեն գաղտնի դատեր. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ արդարդատության համակարգում առաջին անգամ կանցկացվեն գաղտնի դատեր: Դրանցից առաջինն անցկացվելու է հունիսի 16-ին: Պայթուցիկ սարքերի պատրաստման և ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու գործով անցնում է երկու մեղադրյալ:
Թերթն ընդգծում է, որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում դատը կանցկացվի դռնփակ պայմաններում, դատախազությունը կարողացել է համոզել դատարանին, որ ազգային անվտանգության պատճառներով գործընթացը պետք է անցկացվի գաղտնի:
Դատախազը հայտարարել է, որ եթե դա տեղի չունենա, ապա կասկածյալների նկատմամբ չեն առաջադրվի մեղադրանքներ: The Guardian-ը մի շարք թերթերի հետ հայց է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով իր լրագրողներին թույլ տալ մասնակցել գործընթացին: