
Կերչի նեղուցի վրայով տրանսպորտային անցման ստեղծումը կարող է արժենալ 10 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կերչի նեղուցի վրայով տրանսպորտային անցման կառուցման ընդհանուր արժեքը կարող է կազմել է 283.2 միլիարդ ռուբլուց մինչև 376.5 միլիարդ ռուբլու՝ կախված նախագծի տարբերակից: Այս մասին հայտարարել է ռուսական «Ավտոդոր» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կելբախը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են նախագծի 74 տարբերակ: Դիտարկվում են նաև շինարարության ֆինանսավորման տարբեր եղանակներ: Տրանսպորտային անցման ստեղծման ծախսերը կմտնեն 2015-2018 թվականների նախագծի բյուջեում: Պլանավորված է կամուրջը (ավտոմոբիլային ու երկաթուղային շերտերով) շահագործման հանձնել 2018 թվականին: