
Ղրիմը Ռուսաստանին է միացվել ՆԱՏՕ-ի կազմում չհայտնվելու համար. Պուտին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին Ղրիմի միացումը պարզաբանել է նրանով, որ Ուկրաինայի կազմում գտնվելիս նրան սպառնում էր դառնալ ՆԱՏՕ-ի մի մասը:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ Ղրիմը հանձնել ՆԱՏՕ-ին, որին Ուկրաինան կարող է անդամակցել իշխանափոխությունից հետո.
«Այդպիսի պայմաններում թույլ տալ, որ ռուսական պատմական տարածքը՝ գերաանցապես բնակեցված էթնիկ ռուս բնակչությամբ, հայտնվեր այնտեղ, միջազգային ինչ-որ ռազմական դաշինքում, ընդ որում՝ Ղրիմի բնակիչներն իրենք են ցանկանում դառնալ Ռուսաստանի մի մասը, ներեցեք ինձ, սակայն մենք չէինք կարող վարվել այլ կերպ»:
Պուտինը չի համաձայնվել լրագրողի այն պնդմանը, թե ռուսական զորքերը բռնակցել են Ղրիմը. «Դա մոլորություն է, որ ռուսական զորքերը բռնակցել են Ղրիմը: Ռուսական զորքերը ոչինչ էլ չեն բռնակցել: Ռուսական զորքերը Ղրիմում գտնվում են միջազգային պայմանագրին համապատասխան»: