Ալիևը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ Աստանայում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բոդրումում (Թուրքիա) երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ հարաբերությունները զարգացման համար ունեն մեծ պոտենցիալ: Ալիևն ու Նազարբաևը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Իլհամ Ալիևն անձամբ իր և Ադրբեջանի ողջ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ Աստանայի քննարկման ժամանակ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30