Թուրքիայում քննարկվել է թուրքմենական գազի մատակարարման հարցը

Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության (TDH) փոխանցմամբ՝ շարունակվում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թուրքական պաշտոնական այցը: Անկարայում գտնվող «Չանքայա» նախագահական նստավայրում երեկ հաջողությամբ են անցել բարձր մակարդակի թուրք-թուրքմենական բանակցությունները:

Դրանց արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կոչված են նոր ազդակ հաղորդել թուրք-թուրքմենական գործընկերությանը: Բանակցությունների օրակարգում է գտնվել նաև թուրքմենական գազի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացումը, այդ թվում նաև եվրոպական ուղղությամբ (Թուրքիայի տարածքով):

Հունիսի 3-ին Անկարայում անցկացվել է թուրք-թուրքմենական գործարար ֆորում: Բերդիմուհամեդովի թուրքական այցի ծրագրի մեջ մտնում է նաև Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովին մասնակցելը: Բերդիմուհամեդովի թուրքական այցն ավարտվում է այսօր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30