
Ուկրաինայի Գերագույն ռադան Վիտալի Կլիչկոյին զրկել է պատգամավորական լիազորություններից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր որոշել է կասեցնել Վիտալի Կլիչկոյի պատգամավորական լիազորությունները: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 255 պատգամավոր:
Կլիչկոն ինքն է խնդրել կասեցնել իր պատգամավորական լիազորությունները՝ կապված Կիևի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հետ: Վիտալի Կլիչկոն համապատասխան դիմումը ներկայացրել է երեկ:
Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը պատգամավորներին հիշեցրել է, որ այսօր անցկացվելու է Կիևի քաղաքային խորհրդի առաջին նիստը, որը վարելու է Վիտալի Կլիչկոն, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ պատգամավորները աջակցեն իր պատգամավորական լիազորությունները վաղաժամ վայր դնելու մասին Կլիչկոյի հայտարարությանը:
Հունիսի 3-ին Կիևի ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Կիևի քաղաքապետի պաշտոնում Վիտալի Կլիչկոյի ընտրվելու մասին: Մայիսի 25-ին նրա օգտին էին քվեարկել մայրաքաղաքի ընտրողների 56.7 տոկոսը: