
G7-ի երկրները Ռուսաստանին ներկայացրել են 4 պահանջ. Deutsche Welle

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ աշխարհի առաջատար 7 երկրների (G7) ղեկավարները երեկ Բրյուսելում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանից պահանջել են ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կհարուցեն վստահություն և ուղղված կլինեն ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը:
Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի կողմից այդ պահանջները կատարելուց հրաժարվելը կարող է հանգեցնել տնտեսական նոր պատժամիջոցների, որպեսզի Ռուսաստանը վճարի շատ ավելի բարձր գին՝ իր գործողությունների համար:
Գագաթաժողովի մասնակիցները Մոսկվայից պահանջել են 4 պայմանի կատարում. Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համագործակցություն, Ուկրաինայի արևելք զենքի ու զինյալների մատակարարման դադարեցում, ռուս-ուկրաինական սահմանից զորքերի հետ քաշում և գազի մատակարարումների երաշխավորում: