Բաժիններ՝

Պորոշենկոն Ուկրաինային առաջարկելու է իշխանության ապակենտրոնացում ու լայն համաներում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալության ժամանակ ներկայացնելու է երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման խաղաղ պլանը, ինչպես նաև առաջարկելու է լայն համաներում:

Այս մասին Պորոշենկոն հայտարարել է երեկ՝ Վարշավա կատարած այցի արդյունքներով: Նա ընդգծել է, որ այդ պլանի մշակման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ:

Պորոշենկոն հրաժարվել է ներկայացնել պլանի մանրամասները (կապված ռազմական դրություն մտցնելու հետ)՝ հենվելով նրա վրա, որ պլանի շուրջ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և կավարտվեն Նորմանդիայում աշխարհի առաջատար երկրների ղեկավարների հետ հերթական հանդիպումից հետո:

Պորոշենկոն միայն հայտնել է, որ խաղաղ կարգավորման իր պլանը նախատեսում է Ուկրաինայում լեհական մոդելով իշխանության ապակենտրոնացում, ինչն իշխանական իրական լիազորություններ կշնորհի շրջաններին, ինչն այժմեական է Ուկրաինայի արևելքի՝ Դոնեցկի ու Լուգանսկի համար:

Պորոշենկոն առաջարկում է հայտարարել մասշտաբային համաներում և ձեռնարկել մի շարք այլ միջոցներ, որոնք հնարավորություն կընձեռեն սկսել ու երաշխավորել խաղաղության գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս