
Վրաստանն ընդգրկվել է առաջիկա 10 տարում զբոսաշրջային մեծ ապագա ունեցող երկրների թվում. Business Insider

Ամերիկյան Business Insider պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանն ընդգրկվել է այն երկրների թվում, որոնց առաջիկա 10 տարում սպասում են խոշոր հաջողություններ զբոսաշրջային ոլորտում.
«Ներկա դրությամբ հնարավոր է՝ Վրաստանը չի մտնում թոփ-ցանկում, սակայն շուտով այդ երկիրը կդառնա զբոսաշրջիկների համար հանրաճանաչ վայր: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո աճում է Վրաստան օտար այցելուների քանակը:
Զբոսաշրջիկներին Վրաստանում հատկապես գրավում է գինեգործությունը և երկրի հնագույն ճարտարապետությունը: Հունիսի սկզբին Վրաստանում պաշտոնապես բացվեց զբոսաշրջային սեզոնը: Վրաստանում պլանավորել են այս տարի ընդունել առնվազն 6 միլիոն օտարազգի զբոսաշրջիկի, ինչը 12 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը»: