Բոդրումում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ադրբեջանական APA լրատվական գործկալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Բոդրում քաղաքում երեկ տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը կընդլայնվի նաև հետագայում:
Ընդգծվել է, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովն իր ներդրումը կունենա թյուրքալեզու երկրների ու ժողովուրդների միջև համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային կապերի ընդլայնման հարցում: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր:
Երեկ Բոդրումում անցկացվել է նաև թյուրքալեզու երկրների արտգործնախարարների նիստը, որը նախագահել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Նիստին մասնակցել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղզստանի արտգործնախարարները: Հանդիպումն ավելի ուշ անցել է դռնփակ պայմաններում: