Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա անհրաժեշտ բոլոր պահանջները բավարարելուց հետո. Ռասմուսեն
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում պաշտպանության նախարարների մակարդակով երեկ անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: «28+1» ձևաչափով անցկացված նիստը բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Անվտանգության լուրջ մարտահրավերների ֆոնին մենք շարունակում ենք բարձր մակարդակով երկխոսել Վրաստանի հետ: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով ստեղծված ճգնաժամն ազդում է ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանի, ինչպես նաև եվրաատլանտյան անվտանգության վրա:
Դաշինքը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը: Մենք նաև չենք ճանաչում Ռուսաստանի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելը: ՆԱՏՕ-ն կիսում է արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերում բոլոր ազգերի ինքնիշխան ընտրության իրավունք ունենալը:
Այսօր մենք շարունակում ենք ակտիվորեն երկխոսել Վրաստանի հետ: Երկիրը հասել է շատ լավ առաջընթացի, հատկապես պաշտպանական ու անվտանգության ոլորտում, թափանցիկության ու հաշվետու լինելու պլանում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովում ընդունած որոշումը մնում է ուժի մեջ:
Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա անհրաժեշտ բոլոր պահանջները բավարարելուց հետո: Դաշինքի անդամ երկրների արտգործնախարարներն ամսվա վերջին կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը: Ես վստահ եմ, որ Վրաստանի գրանցած առաջընթացը համապատասխան կերպ արտացոլվելու է ապագա գագաթաժողովում»: