Բաժիններ՝

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Իլ-96» ինքնաթիռ է այրվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական կայանատեղիում այրվել է «Իլ-96» տիպի ինքնաթիռ: Օդանավի հրդեհի մարման գործընթացում ներգրավված է 18 մարտական հաշվարկ ու 63 մարդ:

Այրված ինքնաթիռը պատկանել է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը: Որպես հրդեհի պատճառ է նշվում ինքնայրումը: Տվյալ փաստով տարվելու է հետաքննություն: Ավիաընկերությունից հայտնել են, որ «Իլ-96» տիպի բոլոր օդանավերը շահագործումից հանվել են 2014 թվականի մարտին:

Այրման պահին օդանավում մարդիկ չեն գտնվել, ոչ ոք չի տուժել: Միջադեպը չի ազդել թռիչքների ու վայրէջքների գրաֆիկի վրա, օդանավակայանն աշխատել է հաստիքային ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30