
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԱՄՆ-ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պլանավորված է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ: Հանդիպումն անցկացվելու է Աֆղանստանում ISAF-ի գործողություններում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովի շրջանակներում: