Բաժիններ՝

Թեհրանում ավազամրրիկի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել է 30 մարդ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում գրանցվել է ուժին ավազամրրիկ, որի արագությունը կազմել է 110 կմ/ժամ: Ավազամրրիկի պատճառով Իրանի մայրաքաղաքը կարճ ժամանակով թաղվել է խավարի մեջ: Ավազամրրիկի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել է 30 մարդ:

Զոհվածներից 3-ն ուժգին քամու պատճառով ընկել են ծառերի վրայից, իսկ մեկը՝ տան տանիքից: Ավազամրրիկը կաթվածահար է արել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և անգամ ավիահաղորդակցությունը: Մի շարք շրջաններում գրանցվել են հոսանքազրկումներ: Օդերևութաբանները զգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում ակնկալվում է ևս մեկ փոթորիկ:

BpIoDeVCMAAYFEx

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս