Տեր-Պետրոսյանը մասոն չէ՛. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսին Երևանում կանցկացվի հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մասոնական օթյակի անդամ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցից «ժամանակը» երեկ հետաքրքրվեց՝ երբևէ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է մասոնների հավաքին:
«Եթե դուք ասում եք, որ ինքը երբեք չի մասնակցել, ուրեմն դուք ասում եք, որ նա մասոն է։ Լևոն Տեր-Պետրոսյաhը մասոնության հետ որևէ կապ չունի, վե՛րջ», – ասաց նա։ Իսկ թե ինչու են մասոնները հավաքը գաղտնի պահում, Ռուբեն Գևորգյանցը նշեց՝ որովհետև այդպես է։ Հիշեցնենք, որ մասոնները ամենամյա հավաքներ են անցկացնում Հայաստանում՝ «Արմենիա Մարիոթում»»։
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։