Բաժիններ՝

Նոր մանրամասներ բնակարանի հրդեհից. Հղի կնոջը տարհանել են. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Մայիսի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 62դ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 62դ շենքի 18-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին, մարվել` 11.35-ին:

Ամբողջությամբ այրվել է թիվ 18 բնակարանի նախասրահը, հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը` մասամբ և երկու ննջասենյակների դռները (ընդհանուր 35 քմ):

Հրշեջ-փրկարարները` անվտանգության նկատառումներից ելնելով, թիվ 16 բնակարանից (աստիճանավանդակներով) տարահանել են Լ. Ղ.-ին (հղի, ծնվ. 1989 թ., հոսպիտալացման կարիք չի առաջացել) և Յ. Ծ.-ին (ծնվ. 1943թ.), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, հոսպիտալացվել է նաև սթրեսային վիճակում հայտնված բնակարանի բնակիչ Ա. Մ.-ն (վերջինս բնակարանում չի գտնվել):

Բժիշկները Յ.Ծ.ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Մ.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս է գրվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս