Նոր մանրամասներ՝ դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինվորների մասին. Aysor.am
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նրանք տեղափոխվել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«4 վիրավորները ստացել են հիմնականում բեկորային վնասվածքներ: Երկուսի մոտ գանգուղեղային վնասվածքներ են:
Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- Aysor.am-ին ասել է հոպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը` ավելացնելով, որ գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներից մեկին վիրահատել են:
Մանրամասներն՝ այստեղ