ՌԴ միգրացիոն քաղաքականության շուրջ Հայաստանում ծագած անհանգստությունները ժամանակավոր են. «Առավոտ»

«34-ից ավել հայազգի քաղաքացիների մուտքը արգելվել է Ռուսաստանի դաշնություն՝ 3-5 տարով: Նրանցից շատերը, բնականաբար, Ռուսաստանում ունեն ընտանիք, անշարժ և շարժական գույք և երկրից դուրս գալու պահին տեղյակ չեն եղել, որ վերադառնալիս մուտք գործել չեն կարողանա»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.

«Պատճառը՝ 2013 թվականի հուլիսից Ռուսաստանի դաշնությունում կիրառվող ՌԴ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքն» է, որով արգելում է այն արտասահմանյան քաղաքացիների մուտքը ՌԴ, ովքեր խախտել են օրենսգրքի դրույթները: Վիճակագրության համաձայն, 2014թվականի փետրվար ամսի դրությամբ շուրջ 537 արտասահմանցիների մուտքը ՌԴ արգելվել էր, որոնցից 524 ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Ներկայումս այդ թիվը հասնում է շուրջ 800:

Հայազգի միգրանտների ճակատագրին վերաբերվող հարցերի փաթեթն օրերս, քննարկել է ՀՀ ԱԺ-ի Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում՝ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների միջեւ:

«Մենք, որպես պետություն և պատգամավորներ, անհանգստացած ենք նաև հայազգի շուրջ 170 այն քաղաքացիների հարցով, ովքեր բնակվելով ՌԴ-ում իշխանությունների տեղեկատվության համաձայն, այսպես կոչված «ռիսկի խմբում են…

Մյուս կողմից՝ այդ աշխատանքային միգրանտներն ընդունող երկրում մասնակցում են շուրջ 1 մլրդ. դոլար արդյունքի ստեղծմանը, այսինքն՝ ընդունող երկրի համար վնասը նույնպես ակնհայտ է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում հանդիպման մանրամասներից պատմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս