Ռուսական տանկերի վաճառքը Ադրբեջանին զուտ կոմերցիա է, ոչ մի քաղաքականություն. Իվան Վոլինկին. news.am
News.am-ը գրում է. Ադրբեջանին զենք վաճառելը զուտ կոմերցիոն գործարք է: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքին:
«Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, եւ պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որեւէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա։ Հայաստանի հետ նույնպես մենք նույնպես ունենք ռազմատեխնիկական հարաբերություններ, առեւտուր, այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա»,-ասաց Վոլինկինը: