
«Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտ ավտովթար է տեղի ունեցել

Մայիսի 24-ին, ժամը 00.36-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանգներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05ՕՕ617 (վարորդ Հ. Ս. ծնվ.1968թ.) և «Սևանի բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 227ԼԼ01 պետհամարանիշերի (վարորդ Ռ. Ք.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ը (ծնվ.1974թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն