Բաժիններ՝

ՀՀԿ-ն պատրաստվում է համագումարին, քննարկել են կազմակերպչական հարցեր. ԳԱԼԱ

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստում, ըստ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի, քննարկվել են շաբաթ օրը կայանալիք համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր, հաղորդում է ԳԱԼԱ-ն: «Քննարկել ենք ներկուսակցական կազմակերպչական հարցեր, որոնք կապված են մեր համագումարի հետ, եւ նիստի փոքր-ինչ երկար տեւողությունը պայմանավորված էր այն հանգամանքով»,- նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ համագումարին այլ քաղաքական ուժերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ հրավիրված չեն: «Սա հաշվետու համագումար է, մենք հիմնականում քննարկելու ենք այն խնդիրները, որոնք մեր կուսակցությանն են վերաբերում: Սա նախընտրական չէ, որպեսզի նմանատիպ բառապաշար օգտագործենք, եւ հետեւաբար այլ խմբակցությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների չենք հրավիրել: Մենք էլ շատ դեպքերում չենք հրավիրվել այլ քաղաքական ուժերի համագումարներին»,- ասել է Է. Շարմազանովը: Ըստ նրա՝ համագումարին լինելու է կուսակցության նախագահի ընտրություն, ինչպես նաեւ ղեկավարները հանդես են գալու ծրագրային հաշվետու ելույթով: Շարմազանովն անհավանական է համարում այն, որ կարող է ՀՀԿ ղեկավար չընտրվի Սերժ Սարգսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս