Բաժիններ՝

Շենքերի հարևանությամբ գտնվող կռունկը վտանգավոր է բնակիչների համար, բայց 2 տարի է՝ գնորդ չունի

ankyun3.am-ը գրում է.  Թուրքմենական թաղամասի շինարարությունն իրականացրել են թուրքմեն շինարարները՝ հետերկրաշարժյան տարիներին:

Շինարարությունից անցել են երկար տարիներ, իսկ շինարարների ՝ այստեղ թողած վերամբարձ կռունկը, որ համայնքային սեփականություն է, լուրջ վտանգ է ներկայացնում թաղամասի բնակիչների համար:

Կռունկը գտնվում է բազմաբնակարան շենքերի հարևանությամբ և այն արդեն հնարավոր չէ շահագործել, ինչի պատճոռով էլ Ալավերդու քաղաքապետարանը որոշել է օտարել կռունկը։ Այս որոշումը հաստատել է նաև համայնքի ավագանին, և կռունկը դրվել է աճուրդի: Կռունկի օտարումից համայնքի բյուջեն կհամալրվի որոշակի գումարով, բացի այդ նաև կչեզոքացվի վտանգը,–ասում է քաղաքապետը։

Սակայն սահմանված մեկնարկային գնով կռունկը չօտարվեց, քաղաքապետարանը դիմեց այլ քայլի՝ որոշվեց աճուրդն անցկացնել հոլանդական եղանակով, այսինքն՝ մեկնարկային գնի իջեցման պայմանով, սակայն կրկին գնորդներ չհայտնվեցին:

Վերաբարձ կռունկի գնահատված մեկնարկային արժեքը 2 մլն 300 հազար դրամ է եղել, հոլանդական եղանակով գինն իջեցվել է 50 տոկոսով, բայց նույնիսկ այս դեպքում աճուրդին մասնակցելու հայտեր չեն ներկայացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս