Բաժիններ՝

Ինչպե՞ս են սահմանամերձի կարգավիճակ չունեցող գյուղից հայտնվում Ադրբեջանում

Tesankyun.am-ը գրում է.  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից տեղեկացամամբ՝  իրենց համայնքի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխվել է Երեւան:

Գյուղապետն ասել է ,որ մայիսի 20-ին մահացած Մամիկոն Խոջոյանի մարմինը հետազոտության կենթարկվի, եւ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես կհայտնի մահվան ստույգ պատճառը:

Հիշեցնենք, որ Մամիկոնը Ադրբեջանի տարածքում հայտնվել էր 2014 թվականի հունվարի 28-ին, մարտի 4-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերադարձվել էր Հայաստան:

Կամո Չոբանյանի խոսքերով՝ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը շատ էր տանջվում ցավերից, նա համագյուղացիներին չէր ճանաչում, կորցրել էր հիշողությունը: Մ

Մամիկոնը եղել է հոգեկան հիվանդ, սակայն մինչ Ադրբեջանի տարածքում հայտնվելը ֆիզիկական ցավեր չի ունեցել: Ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան, լրատվության միջոցները շարունակում են հոգեկան հիվանդ, ծեր մարդուն ներկայացնել որպես դիվերսանտ: Նրանք չեն ուզում հասկանալ, թե հոգեկան հիվանդ, ծեր, անզեն մարդը ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լինել:

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետ Մամիկոնը եղել է խոշտանգված վիճակում, Բերդի բժշկական կենտրոնի աշխատակիցները մշտապես բուժօգնություն են ցուցաբերել ծեր մարդուն:

Կամո Չոբանյանին հարց ուղղվեց ադրբեջանական գերությունից վերադարձած, Վերին Կարմիրաղբյուրի 22-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին:

Գյուղապետն ասաց,որ Արսենը նոր է դուրս գրվել հիվանդանոցից,նրա առողջական վիճակը նորմալ է: Կամո Չոբանյանը, սակայն, մտավախություն հայտնեց, որ ադրբեջանցիները նրա առողջության նկատմամբ էլ կարող էին ոտնձգություն կատարել,որը կարող է բացահայտվել,օրինակ,մեկ տարի անց:

Կ. Չոբանյանին հարցրի՝ ոչ սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրից երկու բնակիչ ինչպե՞ս են հատել միջպետական սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Գյուղապետն ասաց, որ իրենց գյուղն իրականում սահմանամերձ է:

Նրա վկայությամբ՝ Այգեպար նախկին բանվորական ավանը ստեղծվել է Վերին Կարմիրաղբյուրի,ՆերքինԿարմիրաղբյուրի եւ Մովսեսի տարածքների վրա: Գյուղապետն ասաց, որ իրենց հողերը սահմանից 1 կմ հեռավորության վրա են գտնվում,եւ իրականում Վերին Կարմիրաղբյուրը սահմանամերձ համայնք է:

Նրա խոսքերով՝ իրենք Ադրբեջանի տարածքին ավելի մոտ են գտնվում, քան, օրինակ ,Արծվաբերդը, սակայն ի տարբերություն Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրը չի համարվում սահմանամերձ գյուղ: Կամո Չոբանյանն ասաց,որ համայնքը պաշտոնապես սահմանամերձ ճանաչելու դեպքում իրենք ազատվելու են հողի հարկից, այդ հարկի գումարի չափով համայնքը պետական բյուջեից լրավճար է ստանալու:

Մանրամասներն՝ այստեղ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս