
ՇՄ ոստիկանապետ Վ. Նադարյանը հրավիրվել է ՀՔԾ ու ցուցմունք տվել. galatv.am

Օրերս պարզ դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր է նախապատրաստում: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
ՀՔԾ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «2014թ. մայիսի 9-ի մամուլի հրապարակումների` որպես ենթադրաբար կատարված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են դատավարական համապատասխան գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու ուղղությամբ»:
ՀՔԾ-ն քննություն սկսել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա, այս մասին այսօր մեզ փոխանցեց Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Ոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե չի կարծում, որ հիմքեր չունենալու դեպքում ՀՔԾ-ն քննություն չէր սկսի, ու արդյո՞ք հիմա էլ է հերքում, որ միջադեպ տեղի է ունեցել իր եւ ըմբիշի միջեւ: Նա արձագանքեց. «Դրա հիմքերը լրատվամիջոցների հաղորդումներն են, լրատվամիջոցների թողարկումների հիման վրա նյութեր է նախապատրաստել գլխավոր դատախազությունը, որը իր գործառույթների մեջ է, հրապարակումներից պարտավոր են նյութեր նախապատրաստել ստուգում իրականացնելու համար, եւ ուղարկվել է ՀՔԾ»:
Մանրամասներն՝ այստեղ