«Կրակելու» և «հայհոյելու» առիթներ՝ Աստված տվել-չի խնայել. «Հրապարակ»
«Բացում եմ Ֆեյսբուքը, մի ախմախ քոմենթ եմ կարդում իմ ու թերթիս հասցեին, ինչ հայհոյանք գիտեմ՝ մտքումս արագ շարադրում եմ: Ընդ որում, «անբարոյականն» ամենամեղմ բառն է տվյալ պարագայում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
««Կրակելու» և «հայհոյելու» առիթներ՝ Աստված տվել-չի խնայել. ամեն օր, ամեն քայլափոխի:
Բայց մարդու և կենդանու տարբերությունն այն է, որ ամեն նման առիթի դեպքում ոչ թե իրական ատրճանակը հանի կամ լեզվին ու բառապաշարին զոռ տա և «ավերածություններ» անի, ինչպես շաբաթ օրն արել էին Վերնիսաժի մոտ, և ինչպես երեկ «դրսևորվել» էր ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, այլ էմոցիաները զսպի ու մարդկային բնույթին հարիր արձագանքի:
Չէ՞ որ խոսքով ու զենքով կրակելն ընդամենը վայրկյանների հանգստացում է բերում, իսկ ինչքա՜ն ժամանակ է պահանջվում այդ հետևանքներն ուղղելու ու մեղքերը քավելու համար: Եթե, իհարկե, հնարավոր է քավել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։