
Րաֆֆին կհեռանա Հայաստանից, Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգությունից». «Հրապարակ»

««Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին: Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաև անակնկալներ են սպասվում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները: Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը: Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին:
Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաև այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում: Նա հիասթափված է կուսակցությունից: Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից և այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։