
Սյունիքում դարձյալ իրավիճակը լարված է. սպասվում են կադրային փոփոխություններ. pastinfo.am

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սյունիքի նախկին մարզպետի թիկնապահի հետ կապված միջադեպի մասին մամուլում հրապարակված լուրերը: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ մամուլի` մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող հյուրանոցի առաջին հարկում գտնվող ստրիպտիզ ակումբի բացման արարողության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ակտիվ դերակատարներից է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը, ով համակարգում է նորաբաց ակումբի աշխատանքները:
Ըստ նույն աղբյուրի՝ նա նախ նկատողություն է արել ակումբի հաճախորդներին, ապա`սպառնացել դանակով: Հաճախորդները պատասխանել են նույն ոգով: Ծեծկռտուքի վերաճած վիճաբանությունը շարունակվել է արդեն ակումբի բակում, որտեղ էլ հաճախորդները ծեծել են նախկին մարզպետի թիկնապահին:
Մանրամասներն՝ այստեղ