Բաժիններ՝

Կարեն Մկրտչյանին այս պահին վիրահատում են. news.am

38-ամյա դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին այսօր` մայիսի 19-ին, վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Արզումանյանը, որը Կարենի հետ մեկնել է Գերմանիա:

«Մոտ 15 րոպե առաջ սկսվեց վիրահատությունը, ողնաշարն են վիրահատելու: Եթե բարդություններ չլինի, 3 ժամից արդեն ավարտված կլինի վիրահատությունը»,-ասաց Վարդան Արզումանյանը:

Նրա խոսքով` Կարենի տրամադրությունը բարձր է, բժիշկներն էլ ասել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցնելու:

«Վիրահատությունից հետո Կարենը քայլելու է: Հուսով ենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»,-ասաց դերասանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031