
Հալեպում կրկին հայ է զոհվել

Մայիսի 18-ի առավոտյան Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը հերթական անգամ հրթիռակոծության է ենթարկվել:
Հալեպի «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1958 թվականի ծնված Հարութ Մանվել Մարգեյանը: Նրա դին դուրս են բերել փլատակների տակից: