Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Իսահակյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց Գրիգոր Ս.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է 1978 թ. ծնված Աննա Խ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.30-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն