Ծրագրի ներկայացումից հետո Հովիկ Աբրահամյանը հրաժական կտա՞. «Հայկական Ժամանակ»

«Մեր ձեռքի տակ է կառավարության նոր ծրագրի նախագիծը, որը գրեթե ամբողջությամբ կազմված է բարի ցանկությունների շարադրանքից»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով. «Ընդամենը մի քանի կոնկրետ ցուցանիշներով արտահայտված դրույթներից մեկը վերաբերում է տնտեսական աճին։

Կառավարությունը, ըստ նախագծի, պետք է ապահովի «համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ 5 տոկոս աճ»։ Այսինքն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագրում է ապահովել ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ: 2103-ի մարտի 18-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր.

«ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս