Նի-կոլ՝ հեռացիր. ՀՀԿ տատիկն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «ՀԺ»

«Եթե նախկինում ՀԿԿ-ի հայտնի «տատիկը» իր ատելությունը արտահայտում էր միայն գոռգոռալով, ապա այս շաբաթ կառավարության շենքի առաջ նա եկավ արդեն ժամանակակից դիզայնով` հատուկ նյութի վրա տպագրված պաստառով (պաստառի բովանդակությունն է՝ «ՀՀ ազգի դավաճան «պատգամավոր» Նիկոլ Փաշինյան, որը ջրից միշտ չոր է դուրս գալիս, հեռացի՛ր քաղաքական դաշտից երկիրը թող հանգիստ»),- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով.

««Տատի, էդ պլակատը տպելու փողը ով է տվել»,- հարցրել է մեր թղթակիցը։ «Հովհաննես Թումանյանը»,– առանց երկար մտածելու ասել է տատիկը։ Այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչու է ՀՀԿ-ի տատիկի սևեռվածությունը այդպիսի դրսևորումներ ստացել, որը նույնիսկ ֆինանսական ծախսերի հետ է կապված։

Այստեղ կարող է լինել երկու վարկած, առաջին վարկածն այն է, որ այսպիսով ՀՀԿ-ի տատիկը իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում՝ ինչ-որ պատճառով դժգոհ լինելով պատգամավորի գործունեությունից։ Այս պարագայում, բնականաբար. նա իր սուղ թոշակից միջոցներ է հատկացրել նման պլակատ տպելու համար։ Երկրորդ տարբերակն այն է, որ սա ՀՀԿ վերնախավի հոգու պոռթկումն է»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ «ՀԺ»-ի:

Տեսանյութեր

Լրահոս