Մարդը, նրա արժանապատվությունը՝ բարձրագույն արժե՞ք. «Առավոտ»
«Առանձնահատուկ կարևորում եմ պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությանն առնչվող հայեցակարգային մոտեցումները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը՝ ավելացնելով.
«Այդ առումով կարևոր է, որպեսզի երաշխավորվի պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությունն իրենց լիազորությունների իրականացման հարցում»:
«Նա, միևնույն ժամանակ կարծում է, որ ներկայացված նախագծում տեղ են գտել քննարկվող հարցերի առնչությամբ այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնք հնարավորություն կտան լուծելու մեր հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրները՝ հիմքում ունենալով այն հիմնական սկզբունքը, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատություններն են բարձրագույն արժեքը»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։