«Ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ` տարեք հետներդ». վարչապետը՝ ՀԲ-ի ներկայացուցիչներին. «Հրապարակ»
«Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ` վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը: Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ եւ ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան: Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ` տարեք հետներդ»:
ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են` սիրով: Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»՝ առանց պորտֆելի` միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատանքի գծով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։