Ռուսաստանը փակում է Հայաստանի «օդերը». «Ժողովուրդ»

«Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ` թիվ մեկ ենթարկվողներինը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Նշենք, որ սա ոչ թե գնահատողական դատողություն է, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության ուղիղ արձանագրում:

Նախօրեին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ասել է, որ Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման երկրորդ գծի շինարարության նախագիծը դադարեցվել է:

Նորմալ երկրներում պետական պաշտոնյայի հայտարարությունը թերևս բավարար է թեման սպառված համարելու համար, բայց Հայաստանի պարագայում ընդհակառակը` պաշտոնական հայտարարությունը 180 աստիճան հարաբերակցության մեջ է հարցադրման հետ:

Բանն այն է, որ Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով: Եվ եթե հիմա խոսվում է էլեկտրամատակարարման երկրորդ գծի կառուցման դադարեցման մասին, դա նշանակում է, որ առաջիկայում կդադարեցվի նաև իրանական գազի մատակարարումը:

Իսկ իրանական գազ չի մատակարարվելու, որովհետև Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է օգտվել բացառապես ռուսական գազից` իր սահմանած գներով ու խաղի կաննոներով: Եվ այս ամենը` դեռ ՄՄ-ին չանդամակցած»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս