Արտաշես Գեղամյանը կդառնա՞ ԱԽՔ. «Հրապարակ»

«Մեգա-կառույցի վերածված Ազգային անվտանգության խորհուրդը դեռ առանց ղեկավարի է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «ԱԱԽ քարտուղար չգտնելու լուրերն այնքան հեռու են գնացել, որ նախորդ օրն արդեն քննարկվում էր Արտաշես Մամիկոնովիչի թեկնածությունը. ըստ այդմ` ՌԴ-ն ու յուր Վոլինկինը ցանկացել են նրան տեսնել այս պոստում: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ հարցրինք «լյոխկըյ պախոդկոյ» դահլիճ շտապող Գեղամյանին:

«Օ՜, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»: Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո: Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաև Շավարշ Քոչարյանի անունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս