
Կուբանի էսէռները Ռուսաստանից պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլը»

«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորները Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի պատգամավորական պալատի առաջիկա նիստում կքննարկեն Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիին ուղղված դիմումը` «Եվրատեսիլ» մրցույթին հետագա մասնակցությունը դադարեցնելու մասին, հաղորդում է «Газете.Ru»-ն:
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել պալատի փոխնախագահ Դենիս Խմելեւսկին: Վերջինս հույս է հայտնել, որ իր նախաձեռնությունը գործընկերների կողմից աջակցություն կստանա: Խորհրդարանականի կարծիքով` «Եվրատեսիլը» վերածվել է զազրելի ֆարսի. «Դրան մասնակցելը նշանակում է կորցնել երկրի դեմքը»: