
Արամ MP3. իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին` աջակցության համար. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարում էին ինձ… Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շաաաաատ շաաատ շնորհակալ եմ բոլորիցդ իմ օգտին քվեարկելու համար… Եթե քվեարկության թվեր չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ… Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել, իսկ ձեր քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այս կայքում… Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար…»
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ տեղը, հաղթող դարձավ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը: