
SMS քվեարկության արդյունքներով «Եվրատեսիլ»-ում Հայաստանը երրորդն է եղել. Կիրկորովը հրապարկել է արդյունքները

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ֆիլիպ Կիրկորովն instagram-ում հրապարակել է SMS քվեարկության արդյունքները՝ առանց ժյուրիի միավորների: Ըստ այդ արդյունքների` Հայաստանը երրորդ տեղում է, Ռուսաստանը` վեցերորդ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ տեղը, հաղթող դարձավ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը: