
Ժիրինովսկին` Կոնչիտայի հաղթանակի մասին. 50 տարի առաջ մենք իզուր ազատեցինք Ավստրիան (տեսանյութ)

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խիստ դժգոհ է «Եվրատեսիլ- 2014»-ում Ավստրիան ներկայացնող «մորուքավոր օրիորդի» հաղթանակից:
Ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում կայացած քննարկման ժամանակ նա չի թաքցրել իր վրդովմունքը. «Սա Եվրոպայի վերջն է: Այն հոտել է: Նրանք այլեւս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ չեզոք սեռն է: Եվրոպան չեզոք սեռի է: Մենք տոն ունենք` արցունքն աչքերին, իսկ նրանց մոտ մշակույթն է արցունքն աչքերին: Ահա այս մորուքավոր կինը` դժբախտ ավստրիացի տղան: 100 տարի առաջ ռուս գեներալ Բրուսիլովը կոտորեց բոլոր ավստրիական դիվիզիաները, իսկ 50 տարի առաջ սովետական բանակը օկուպացրել էր Ավստրիան, մենք իզուր ազատեցինք Ավստրիան»: