Կազմվել է ամենավնասակար եւ ոչ օգտակար մթերքների ցանկը
Բժիշկները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք ընդհանրապես որեւէ օգուտ չեն տալիս եւ վնասակար են առողջության համար, հաղորդում է Sobesednik.ru-ն: Դրանց թվում են.
Չիփսեր
Ժամանակակից չիփսերն ավելի մոտ են թունաքիմիկատներին, քան մթերքին: Դրանցում մասնավորապես բավականին մեծ է քաղցկեղածին կոնցերոգենների քանակը:
Գազավորված քաղցր ջուր
Սա ամբողջությամբ սինթետիկ խառնուրդ է: Ներկանյութերը, կոնսերվանտները եւ այլ նյութերը գրգռում են աղեստամոքսային տրակտը եւ խափանում նյութափոխանակությունը: Ինչպես նաեւ դրանք չեն կարող հագեցնել ծարավը:
Էներգետիկ ըմպելիքներ
Սրանք նույն հատկությունն ունեն, ինչ գազավորված քաղցր ըմպելիքները, բայց այստեղ կոֆեինի եւ մյուս խթանիչների բարձր չափաքանակը կարող են վտանգավոր լինել սրտի, անոթների, նյարդային համակարգի համար:
Մայոնեզ
Էժան ճարպից, էմուլգատորներից, խտացնող եւ համային նյութերից, ներկանյութերից պատրաստված խառնուրդը, որը կոչվում է մայոնեզ, միանշանակ վտանգավոր է առողջության համար:
Ծամվող կոնֆետներ
Այս արտադրանքի մեջ բնական ոչ մի նյութ չկա. դրանք հիմնականում պատրաստված են քիմիական արդյունաբերության հրաշքներից: Գեղեցիկ, գրավիչ, համեղ եւ բացարձակապես ուտելու համար անպիտան: Գումարած` կպչունությունն ատամներին, որը նպաստում է կարիեսի առաջացմանը:
Երշիկեղեն
Ներկայիս երշիկեղենի մեջ մսի բաղադրությունը լավագույն դեպքում կազմում է 20–25%, ընդ որում խոսքը սառեցված կամ արտերկրից ներկրված մսի մասին է: Իսկ մնացածը` սպիտակուցաճարպային էմուլսիան ու գենային մոդիֆիկացված սոյա են կազմում:
Սնեք
Սրանք տարբեր համերի պաքսիմատներն են, օսլայե օղակներն ու նմանատիպ այլ արտադրանքը, որը շատ են սիրում դեռահասները: Դրանք պատրաստված են բացառապես քիմիական նյութերից եւ գրեթե անհնար է մարսել: