
Պուտինը կոչ է արել հարգանքով վերաբերվել ազգերի ինքնորոշման իրավունքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել հարգանքով վերաբերվել պատմական արդարությանն ու ազգերի ինքնորոշման իրավունքին, հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Նման հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Սեւաստոպոլում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր երկրներին, ժողովուրդներին, հարգում ենք նրանց օրինական շահերը, բայց խնդրում ենք, որ բոլորը նույն կերպ վերաբերվեն մեր օրինական շահերին, ներառայլ` պատմական արդարության վերականգնմանը, ինքնորոշման իրավունքին»,-հայտարարել է Պուտինը: