Արմեն Աշոտյանի պատասխանը Ջ. Հեֆերնին. Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թվիթերում կատարած գրառմանը:

«Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆերնի այօսօրվա թվիթերյան գրառմանը:

ա. ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:

բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:

գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված:

Հ. Գ. Կրկին շնորհավոր այսօրվա տոներդ, հայ ժողովուրդ»:

Տեսանյութեր

Լրահոս