ՀՅԴ-ն իր առաջարկները կանի կառավարության նոր ծրագրի վերաբերյալ. news.am
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն ընդունել է կառավարության առաջարկն ու կմասնակցի նոր ծրագրի ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Առաջարկ եղել է յուրաքանչյուր խմբակցությանը, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե առաջարկ ներկայացնի, թե ոչ: Մենք որոշել ենք մեր առաջարկները ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը չեն քննարկել քառյակի մյուս ուժերի հետ:
Հարցին՝ արդյոք որոշվել է, թե ՀՅԴ-ն ինչպես է քվեարկելու կառավարության նոր ծրագրին, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ կորոշեն միայն ծրագիրը տեսնելուց հետո:
Մանրամասներն` այստեղ