«ԵԿՄ-ն մեծ դերակատարություն է ունեցել մեր նորանկախ Հայաստանի համար»

Նորաստեղծ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ
Դավիթ Հարությունյանի ուղերձը Հաղթանակի օրվա առիթով.

«Շնորհավորում եմ բոլորիս մեր հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այսօր նաև Երկրապահ Կամավորական Միության օրն է, որի համար շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում բոլոր մեր ազատամարտիկներին և երկրապահներին: ԵԿՄ-ն մեծ դերակատարություն է ունեցել մեր նորանկախ Հայաստանի համար, մեծ ներդրում ունեցել հզոր բանակ ստեղծելու մեջ:
Այս օրը մեր պատմության էջերում եզակի օրերից է, քանի որ հայ ժողովուրդն իր միասնականությամբ և իր նվիրվածությամբ կարողացավ կերտել իր պատմության համար նորանկախ Հայաստանի էջը:

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այս թևավոր խոսքը պետք է լինի բոլորիս մտքում և սրտում.

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»

«Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»

«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»»:

Տեսանյութեր

Լրահոս