Հովիկ Աբրահամյանին չշնորհավորեցին անգամ Ծառուկյանի մտերիմները. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանին առանձնապես չշնորհավորեցին նշանակման կապակցությամբ ոչ Իրանից, ոչ Բելառուսից, որտեղ խնամու՝ Ծառուկյանի մտերիմ Բատկան է թագավորը, ոչ Ուկրաինայից, որտեղ ՀՀ դեսպանը մյուս խնամին է` Սերվիզի Անդոն»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.

«Վերջին մարդը, որը նրան շնորհավորել է, Հայաստանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն է, որի հետ հանդիպումն ուղեկցվում էր ոչ միայն Հովիկի ռուսերենի չիմացության ու անհարմարության երկուստեք զգացողությամբ, այլեւ այդ առիթով Դավիթ Հարությունյանի անթաքույց ժպիտով:

Այսպիսով, Աբրահամյանին ընդամենը շնորհավորել են. անհատապես` ԱՄՆ դեսպանը, Չինաստանի վարչապետ Կեցյանի շնորհավորանքները փոխանցել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը, Lիտվայի եւ Ղազախստանի վարչապետները, Լիբանանի նախարարների խորհրդի նախագահը եւ Դմիտրի Մեդվեդեւը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031